Մաթեմատիկայի խնդիրների շտեմարան

  1. Եթե երկնիշ թիվը բաժանենք իր թվանշանների գումարի վրա, ապա քանորդում կստանանք 6, իսկ մնացորդում՝ 5։ Եթե նույն թվանշաններով կազմված, բայց հակառակ կարգով գրված թիվը բաժանենք իր թվանշանների գումարի վրա, ապա քանորդում կստանանք 4, իսկ մնացորդում՝ 3։ Գտնել սկզբնական երկնիշ թիվը։
  2. Գտնել այնպիսի երկնիշ թիվ, որն իր թվանշանների քառակուսիների գումարի վրա բաժանելիս քանորդում կստացվի 2, իսկ մնացորդում՝ 6, իսկ թվանշանների արտադրյալի կրկնապատիկի վրա բաժանելիս քանորդում ստացվի 2, մնացորդում՝ 6։
  3. Եթե երկնիշ թիվը բաժանենք իր թվանշանների գումարի վրա, ապա քանորդում կստացվի 4, իսկ մնացորդում՝ 6։ Իսկ եթե երկնիշ թվից հանենք նրա թվանշանների գումարի կրկնապատիկը, ապա կստացվի 20։ Գտնել երկնիշ թիվը։
  4. Եթե երկնիշ թիվը բաժանենք իր թվանշանների գումարի վրա, ապա քանորդում կստացվի 7, իսկ մնացորդում՝ 6։ Նույն թիվը իր թվանշանների արտադրյալի վրա բաժանելուց քանորդում ստացվում է 3, մնացորդում՝ 11։ Գտնել այդ երկնիշ թիվը։
  5. Երկնիշ թվին ձախից և աջից կցագրեցին 1 թվանշանը։ Արդյունքում ստացվեց սկզբնականից 23 անգամ մեծ թիվ։ Գտնել երկնիշ թիվը։
  6. Եթե 7 թվանշանը տրված երկնիշ թվին կցագրենք մեկ անգամ ձախից, մի այլ անգամ՝ աջից, ապա ապա ստացված եռանիշ թվերի տարբերությունը կլինի351։ Գտնել երկնիշ թիվը։
  7. Եթե երկնիշ թվին ձախից կցագրենք 8 թվանշանը և ստացված եռանիշ թվից հանենք 738, ապա կստանանք երկնիշ թվի եռապատիկը։ Որոշել երկնիշ թիվը։
  8. Եթե A երկնիշ թիվը գրենք B երկնիշ թվի գրառման սկզբում և ստացված քառանիշ թիվը բաժանենք Բ-ի վրա, ապա արդյունքում կստացվի 121, իսկ երե Բ թիվը գրենք Ա-ի սկզբում և ստացված քառանիշ թիվը բաժանենք Ա-ի վրա, ապա քանորդում կստացվի 84, իսկմնացորդում՝ 14։ Գտնել Ա և Բ թվերը։
  9. Եթե եռանիշ թվին ձախից կցագրենք 7 թվանշանը և ստացված քառանիշ թվից հանենք 6857, ապա կստանանք եռանիշ թվի կրկնապատիկը։ Գտնել եռանիշ թիվը։
  10. Տվյալ եռանիշ թվին ձախից կցագրել են 5 թվանշանը և ստացված քառանիշ թվից հանել 3032։ Ստացված տարբերությունը այդ եռանիշ թվից մեծ է 9 անգամ։ Գտնել եռանիշ թիվը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *