Պատմական «հետքերի որոնում»

«Հելլենիստական ոճի հետքերը Երեւանում» 

Ժամանակահատված՝ փետրվար 23-29

Նպատակը՝ ուսումնասիրել պատմությունն՝ պատմական հետքեր որոնելով, թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերել

Խնդիրները՝ Երևանում գտնել հելլենիստական ոճ ունեցող կառույցներ կամ կառույցի տարբեր բաղադրիչներ՝ կամարներ, սյուներ եւ այլն։

Երեւանում կան կառույցներ, որոնք ունեն հելլենիստական ոճի սյուներ, գավիթներ և այլ ատրիբուտներ։ Հելլենիստական ոճ ունեցող կառույցների օրինակներ՝

  • Ազգային ժողովի շենքը։
  • Գրքի պալատի շենքը Վ․ Տերյանի փողոցում։

Կարեւոր է, որ ընտրած տարածքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել ոչ միայն հայտնի մեծ կառույցներին, այլեւ երբեմն աննկատ մնացող ճարտարապետական զարդանախշերին, հին դռներին եւ այլն։

Նախագծի հետազոտական հարցեր․

  • Ե՞րբ է կառուցվել շինությունը։
  • Ինչու՞ է շինությունը կառուցվել հելլենիստական մշակութային ոճին հատուկ տարբեր բաղադրիչներով՝ կամարներ, սյուներ, զարդանախշեր եւ այլն։

Նախագիծ

1․Փարաքարի մշակույթի տուն

Փարաքար գյուղի մշակույթի տունը հիմնադրվել է 1956 թվականին: 2011 թվականին այն վերանորոգվել է։Այնտեղ գործում են սպորտային, ժողովրդական պարի խմբակներ, շախմատի ակադեմիայի մասնաճյուղը:

2.Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականի մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ։ Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանը։

3.Մատենադարան

 Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:

4.Երևանի պատմության թանգարան
Երևանի պատմության թանգարան մշակութային-պատմական թանգարան Երևանում։ Հիմնադրվել է 1931 թվականին։ Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։ Հայաստանի մայրաքաղաքի հետ ծանոթությունը  հենց այստեղից էլ սկսվում է։  Երեք մեծ սրահներում  հարուստ պատմամշակութային արժեքներով ներկայացվում է Երևանի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։  Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին։ 

5․

Գառնու տաճարհոյակապ պահպանված հելլենիստական ճարտարապետության նմուշ է: Տաճարից ոչ հեռու կարող եք տեսնել պալատական համալիրի ավերակները, որը եղել է հայոց արքունական  ամառանոց: Գառնիում տաճար եղել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից։ Հայ-հռոմեական պատերազմը, որը սկիզբ էր առել առաջին դարում, տաճարի ավերման պատճառն է դառնում։ Տաճարն ավերվում է հռոմեացի զորավար Կորբուլոնի կողմից։ Սակայն 64թ․-ին հայոց Տրդատ Առաջին թագավորին հաջողվում է պարտության մատնել հռոմեական զորքերին, որից հետո հռոմեացի  Ներոն կայսրը՝ ճանաչելով Տրդատի թագավորությունը, նրան հրավիրում է Հռոմ և մեծամեծ նվերների հետ միասին նրան տալիս նաև մեծ ռազմատուգանք, որի մի մասով վերականգնում է ավերված Արտաշատը, մյուսով՝ Գառնու տաճարը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *