Վիրուսներ

Վիրուսը (լատ. virus — թույն) միկրոսկոպիկ մասնիկ է, կազմված է սպիտակուցային թաղանթից` կապսիդից ու նրա մեջ պարփակված նուկլեինաթթուներից (ԴՆԹ կամ ՌՆԹ) և ունակ է ինֆեկցել կենդանի օրգանիզմենրի բջիջբները: Վիրուսները օբլիգանտ պարազիտներ են. նրանք չեն կարող բազմանալ բջջից դուրս: Ներկայումս հայտնի են վիրուսներ, որոնք բազմանում են բույսերի, կենդանիների, սնկերի բջիջներում և բակտերիաներում (վերջինների անվանում են բակտերիոֆագեր):

Ավելի վաղ վիրուսներին էին դասում նաև պրիոնները, սակայն հետագայում պարզվեց, որ պրիոնները գենետիկական ինֆորմացիա չեն կրում նուկլեինաթթուների տեսքով: Կապսիդի առկայությունն էլ հնարավորություն է տալիս վիրուսները տարբերել վիրոիդներից: Վիրուսները պարունակում են միայն մեկ տիպի նուկլեինաթթուներ, կամ ԴՆԹ կամ ՌՆԹ:

Նյութի հղում

COVID 19 Վիրուսի Տեսակ

COVID-19 (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության), ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ ։

2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։

Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելք։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը։ Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ չի ներկայացնում, որի պատճառով հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ միջազգային դրություն չի հայտարարվում։

Փետրվարի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել վիրուսով կրկնակի վարակվելու մասին։

Նյութի հղում

Ի՞նչ է սեզոնային գրիպը

Սեզոնային գրիպը սուր շնչառական վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչը գրիպի վիրուսներն են, որոնք շրջանառում են ամբողջ աշխարհում:  Սուր շնչառական վիրուսային հիվանդությունները բնութագրվում են մարդու շնչառական համակարգի ախտահարումով: Այս հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլ նաև ընդհանուր հիվանդացության կազմում:

  • Սեզոնային գրիպին բնորոշ են հետևյալ ախտանշանները. ջերմության հանկարծակի բարձրացում, հազ, գլխացավ, մկանային ցավեր, հոդացավեր, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ և հարբուխ: Հազը կարող է տևել 2 շաբաթ և ավել: Հիվանդների մեծ մասի մոտ ախտանշաններն անցնում են մեկ շաբաթվա ընթացքում, առանց որևէ բժշկական օգնության: Սակայն, հատկապես ռիսկի խմբին պատկանող մարդկանց մոտ, գրիպը կարող է ծանր ընթացք ունենալ և մահվան պատճառ դառնալ:Գրիպի համաճարակների հետևանքով տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք: Սուր շնչառական հիվանդությունների հետևանքով տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ։Գոյություն ունի սեզոնային գրիպի վիրուսի 4 տեսակ՝ Ա, Բ, Ց, Դ: Ա և Բ տեսակները շրջանառում են և առաջացնում  հիվանդության սեզոնային համաճարակներ:
    • Գրիպի Ա տեսակի վիրուսները բաժանվում են ենթատեսակների՝ վիրուսի մակերեսային սպիտակուցների հեմագլյուտինինի (H)և նեյրամինիդազայի (N) համադրությանը համապատասխան: Ներկայումս մարդկանց մոտ շրջանառում են գրիպի վիրուսի Ա տեսակի A(H1N1)և A(H3N2) ենթատեսակները: Գրիպի Ա տեսակի վիրուսին բնորոշ է ժամանակի ընթացքում նոր ենթատեսակների առաջացումը` մուտացիայի շնորհիվ, ինչպես նաև համավարակի ներուժով տարածումը: Համավարակի ներուժով հիվանդությունը տարածվում է տարբեր աշխարհամասերում: Համավարակի ներուժով գրիպի տարածումը պայմանավորված է գրիպի վիրուսի նոր ենթատեսակով, որը մարդկային պոպուլյացիայի համար անհայտ և անսովոր հարուցիչ է, հեշտությամբ կարող է փոխանցվել մարդուց մարդուն և վարակված մարդկանց մեծամասնության համար հիվանդության և մահացության պատճառ դառնալ: Համավարակի ներուժով հիվանդության տարածումից հետո վիրուսի այդ ենթատեսակը դառնում է սովորական և դրանով հետագայում հարուցվում է սեզոնային գրիպ, որն ունի սեզոնայնություն: Մինչև 2009 թվականը շրջանառող սեզոնային գրիպի A(H1N1) ենթատեսակը փոխվել է և 2009 թվականին տարածվել է համավարակային ներուժով: A(H1N1) ենթատեսակը նշվում է նաև A(H1N1)pdm09: Հայտնի է, որ համավարակային ներուժով տարածվում են միայն Ա տեսակի գրիպի վիրուսները: Գրիպի Բ տեսակի վիրուսները ենթատեսակների չեն բաժանվում, սակայն կարող են ստորաբաժանվել ըստ ծագման վայրի: Ներկայումս շրջանառող գրիպի վիրուսի Բ տեսակները պատկանում են Բ/Յամագատա և Բ/Վիկտորիա շարքին: 
    • Մարդիկ գրիպով հիվանդանում են ցանկացած տարիքում, բայց կան բնակչության խմբեր, որոնք ենթակա են բարձր ռիսկի։ Հիվանդության ծանր ընթացքի կամ բարդությունների առաջացման բարձր ռիսկի ենթակա են.ա. հղի կանայք,բ. մինչև 59 ամսական երեխաները,գ. տարեցները (65 տարեկանից բարձր տարիքի անձինք),դ. քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք (սրտի, թոքերի և երիկամների քրոնիկական հիվանդությունները, նյութափոխանակության, նյարդաբանական զարգացման խանգարումներ, լյարդի և արյան հիվանդություններ) և իմունային անբավարարություն ունեցող անձինք (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, քիմիոթերապիայի կամ ստերոիդներով բուժման հետևանքով, ինչպես նաև չարորակ նորագոյացությունների հետ կապված):
    • Բուժաշխատողները հիվանդների հետ շփման ժամանակ ենթարկվում են գրիպի վիրուսով վարակման բարձր ռիսկի և կարող են նպաստել վարակի հետագա փոխանցմանը, հատկապես ռիսկի խմբի անձանց:
    • Փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ զինծառայողներ, երեխաների, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը նույնպես վարակման բարձր ռիսկի են ենթարկվում:

Նյութի հղում

c

Published by qnarahovhannisyan on February 14, 2022

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *